Քնքուշ լարեր. Նար-Դոս

Читать онлайн книгу.

Քնքուշ լարեր - Նար-Դոս


Скачать книгу
սիրուց, անվերջ գուրգուրանքից, ոչ մի վատ բան չէ տեսել, ո՛չ մի վատ խոսք չէ լսել: Բայց որպեսզի ընդհանուր կանոնից և քաղաքավարության ու ազնվության սահմանից անցած չլինի, նա մի քանի ամիս «սուգ պահեց»: Նա դրանով ոչինչ չկորցրեց, այլ, ընդհակառակն, ավելի հետաքրքրելի դարձավ շրջապատողների մեջ… Այնուհետև նա նույն գեղեցիկ, մանկահասակ, բայց այժմ ավելի քնքշացած, ավելի սիրելի դարձած իշխանուհի Մելիքյանն էր, ինչ որ առաջ: Այժմ նա արդեն բոլորովին ազատ էր և անկախ, մանավանդ որ, ամբողջ վեց տարի ամուսնացած լինելով, ոչ մի զավակ չուներ…

      Ամուսնու մահից հետո անցան դարձյալ տարիներ, և մայրաքաղաքի աղմկալից կյանքը ձանձրացրեց իշխանուհի Մելիքյանին: Նա վերադարձավ յուր հայրենիքը – Թիֆլիս` առաջինը փոքր-ինչ հանգստանալու և երկրորդն – այցելելու յուր ժառանգական կալվածները, որոնք երկար ժամանակ գրեթե անտեր էին մնացած: Թիֆլիսում, որովհետև նա բոլորովին մենակ էր, այդ պատճառով կամեցավ տեսակցել գիմնազիոնական յուր նախկին ընկերուհիների հետ, որոնցից այդ ժամանակ շատերն արդեն ամուսնացած և զավակների տեր էին դարձած, որոնցից էր և Նունեն – այժմ տիկին Հարունյանը: Վերջինիս նա հանդիպեց նրա ամուսնու հետ, ինչպես գիտենք՝ ամառային թատրոնում:

      Գ

      ԵՐԿՈԻ ՎԱՂԵՄԻ ԸՆԿԵՐՈԻՀԻՆԵՐԸ

      Երկարատև անջատումից հետո կրկին տեսակցությունը չափազանց մեծ ուրախություն էր պատճառել երկու նախկին սիրելի և ամենամոտ դասակցուհիներին, որոնք դեռ երկար ժամանակ շարունակում Էին ժպտալ միմյանց աչքերին: Եթե տեղը ներեր, գուցե նրանք այդ ժամանակ միմյանց գրկի մեջ լինեին և կարոտալից համբույրներ լինեին տալիս միմյանց:

      – Ես քեզ սաստիկ ցանկանում էի տեսնել, Նունե, – ասաց իշխանուհի Մելիքյանը, – և այժմ զարմանում եմ, թե ի՛նչպես դեպքը հանդիպեցրեց մեզ միմյանց:

      – Իսկ ես երազել անգամ չէի կարող, որ քեզ երբևիցե կարող եմ այստեղ պատահել, – ասաց յուր կողմից տիկին Հարունյանը: – Ես կարծում էի, որ դու նախկին սիրելի ընկերուհիներիդ վաղուց արդեն մոռացած կլինես, որովհետև քեզնից ոչ մի տեղեկություն չունեինք, և ամենքն էլ ակամայից ստիպված էին քեզ մոռացության տալ… Ա՛խ, Սոֆիա, սի՛րելի, ո՛րքան բան ունինք խոսելու… հարցնելու միմյանց, այդպես չէ՞… Ե՛կ մեր օթյակը, Սոֆիա… Դու մենա՞կ ես եկել:

      – Ինչպես տեսնում ես, – պատասխանեց իշխանուհի Մելիքյանը, – ժպտալով:

      – Ուրեմն ե՛կ մեր օթյակը: Ես քեզ կծանոթացնեմ ամուսնուս հետ:

      Իշխանուհի Մելիքյանը, ո՛ր մինչև այդ ժամանակ, ըստ երևույթին, չէր տեսնում պարոն Հարունյանին, յուր ընկերուհուց ամուսին բառը լսելուն պես դեմքը դեպի նա դարձրեց և, կիսախուփ աչքերով նրա վրա մի քննական հայացք ձգելուց հետո` դուրս գնաց յուր օթյակից ու իսկույն, պենսնեն ձեռքին պտտեցնելով, հայտնվեցավ Հարունյանների օթյակում:

      Տիկին Հարունյանը ներկայացրեց նրան յուր ամուսնուն, որն, իսկույն տեղից վեր կենալով, իրեն հատուկ ծանրախոհ քաղաքավարությամբ, որ գրեթե սառն ընդունելության էր նմանում, գլուխ տվավ նրան և իսկույն ևեթ առաջարկեց նրան յուր աթոռը օթյակի առաջնակողմում:

      Իշխանուհի Մելիքյանը ժպտալով հայտնեց նրան յուր շնորհակալությունն և ձգվեցավ առաջարկած աթոռի վրա:

      – Դու էլ խո արդեն ամուսնացել ես, Նունե, – ասաց նա նույն ժպիտը դեմքին և շարունակելով


Скачать книгу