Քնքուշ լարեր. Նար-Դոս
Читать онлайн книгу.իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս, – հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից:
– Իշխանուհի՞ն, – մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վայր թողնելով: Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ:
– Այո: Շուտով ժամի տասը կլրանա:
– Ժամի տա՞սը, մի՞թե… իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ, – ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով,
– Ո՞ւր:
– Մեկի մոտ կարևոր գործ ունիմ: Զարմանալի է, ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին:
– Ուրեմն դու չե՞ս կարող սպասել իշխանուհու գալուն:
– Ոչ մի կերպ, սիրելիս… Բայց շուտով կվերադառնամ, շատ շուտով… Մի քանի խոսելու բան ունինք միայն:
Եվ ցիլինդրը ծածկելով, պարոն Հարունյանը դուրս գնաց:
– Հազիվ թե հինգ րոպե էր անցել նրա գնալուց, երբ ծառան շնչասպառ ներս մտավ, ավելի լավ է ասել ներս վազեց տիկին Հարունյանի մոտ, կանչելով.
– Տիկին, տիկին, պարոն Արմենակն եկել է…
– Արմենա՛կը, – կանչեց իսկույն տիկին Հարունյանն ուրախությամբ և հենց կամենում էր դուրս վազել սենյակից, նախասենյակում շտապ ու հաստատ քայլերի ձայն լսվեցավ: Չանցավ մի քանի վայրկյան – մի բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ, ճանապարհորդական փոշոտ հագուստով և ուսանողական գլխարկով ներս վազեց նրան հանդեպ և իսկույն ընկավ նրա գիրկը Նորեկ երիտասարդը պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր և տիկին Հարունյանի տագրը:
– Նո՛ւնե, Նո՛ւնե… – կանչեց նորեկն անպատմելի և անդրի անցանելի ձայնով:
– Արմենա՛կ նույն ձայնով կանչեց և տիկին Հարունյանը:
Եթե կա մի րոպե, երբ մարդ ամենքին ու ամեն բան մոռանում է – այդ անշուշտ երկու սիրող, սրտակից բարեկամների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության առաջին րոպեն է: Ամենայն դեպքում այդ րոպեն սուրբ է, ամենանվիրականը մարդու կյանքի մեջ: Այդ րոպեում, կրկնում ենք, ամեն բան մոռացվում է, և մարդ անմեղ մանկան է նմանում, թեկուզ ամենածանր վիշտ կրծելիս լինի նրա սիրտը, այդ րոպեին ոչինչ լավ է զգացվում, կարծես, այդ վիշտը չքանում է բոլորովին: Նրա սիրտն ակամայից հուզվում է, ցնծում է, թրթռում է, նրա աչքերում ակամայից արցունքի կաթիլներ, երջանիկ արցունքի կաթիլներ են ցոլում և առաջին բառը, որի արտասանության համար կա միայն մի բնական եղանակ, որ ոչ երաժշտական խազերով կարելի է արտահայտել և ոչ մեռած բառերով լինում է յուր սրտակցի անունը: Տիկին Հարունյանն էլ էր սաստիկ սիրում էր յուր տագրին, այդ րոպեին բոլորովին մոռացել էր իշխանուհի Մելիքյանին, որին մինչև այդ րոպեն այնքան անհամբերությամբ սպասում էր: Նրա սերն այնքան մեծ ու անկեղծ էր դեպի յուր տագրը, որ առանց քաշվելու նա ուղղակի փաթաթվել էր նրա վզովն, և, անդադար կրկնելով նրա անունը, սեղմում էր նրան յուր կրծքին: Վերջապես նա ամուր համբուրեց նրա արևից այրված լայն ճակատը, որի վրայից ետ էր ընկել գլխարկն, և բաց թողեց նրան:
Արմենակը (մենք այսուհետև նորեկ երիտասարդին այսպես կկոչենք) իսկույն առավ նրա փոքրիկ, քնքուշ ձեռքերն և համբույրներով ծածկեց նրանց:
– Նո՛ւնե, ի՞նչպես ես, – կանչեց նա. – քանի՞ ժամանակ է չենք տեսել միմյանց, ամբողջ երկո՛ւ տարի… Եղբայրս ի՞նչպես է… փոքրիկ Հայկանուշն ի՞նչպես, նա այժմ մեծացած կլինի…
– Ամոնքս