Քնքուշ լարեր. Նար-Դոս

Читать онлайн книгу.

Քնքուշ լարեր - Նար-Դոս


Скачать книгу
անձամբ ներկա էր եղել Եվրոպայում ճանապարհորդելիս, նա խոսեց և դրանց խաղի մասին գործին տեղյակ մարդու հանձնապաստանությամբ: Խոսեց և՛ եվրոպական ուրիշ հետաքրքիր և նշանավոր հիմնարկությունների մասին: Նա խոսում էր այնքա՛ն գեղեցիկ, պատմում էր այնքա՛ն կենդանի և ոգևորությամբ, որ տիկին Հարունյանը մինչև անգամ հայտնեց նրան յուր ցավակցությունը, որ ինքը դժբախտաբար կարող չէ տեսնել ոչ մեկն այն բոլորից, որոնց մասին նա խոսում և պատմում էր:

      – Ինչո՞ւ, – զարմացած հարցրեց իշխանուհին:

      – Որովհետև դրա համար հարկավոր է ճանապարհորդել:

      – Դե՛հ, էլ ինչո՞ւ չես ճանապարհորդում, այդտեղ ի՞նչ դժվարին բան կա:

      Պատասխանի փոխարեն տիկին Հարունյանը փոքր-ինչ կարմրեց և աչքի տակից նայեց ամուսնուն այնպիսի մի հայացքով, որ, կարծես, ասում լիներ. «Այդ նա գիտե, նրանից է կախված»:

      Իշխանուհին հասկացավ այդ հայացքն և նայեց պարոն Հարունյանին:

      – Ինչո՞ւ ձեր կնոջ հետ չեք ճանապարհորդում, պարոն Հարունյան, – հարցրեց նա: – Ճանապարհորդությունը խո սքանչելի բան է:

      – Տակավին մի առանձին պահանջ ճանապարհորդության մենք չենք զգում, իշխանուհի, – պատասխանեց լրջորեն պարոն Հարունյանը: – Եվ, բացի դրանից, իմ կարծիքով, համեստ և հանգիստ կյանքն ավելի քաղցր է. իսկ այդպիսի կյանքին մենք սովոր ենք և սիրում ենք:

      Իշխանուհին այդ խոսքերի վրա ավելի խոր նայեց նրա բոլորովին լուրջ դեմքին, նրա հայացքը ցույց էր տալիս, որ մի այդպիսի օտարոտի դատողություն ճանապարհորդության վերաբերությամբ` նա բոլորովին չէր սպասում պարոն Հարունյանի կողմից: Բայց նա ոչինչ չգտավ պատասխանելու և մնաց լուռ: Լուռ էին և Հարունյանները: Սակայն այդ լռությունը միայն մի րոպե տևեց, և խոսակցությունը շարունակվեց այս անգամ ուրիշ բաների մասին: Իշխանուհին յուր թե՛ գեղեցկությամբ, թե՛ խոսակցությամբ ու շարժումներով գրավել էր ընդհանուրի ուշադրությունը: Պճնասեր, եսամոլ և հպարտ կանայք, ինչպես այդ լինում է միշտ, նախանձում էին նրա գեղեցկությանը, իսկ տղամարդիկ…

      Պարոն Հարունյանն ընտելացավ իշխանուհու յուր վրա գցած առանձին հայացքներին, նա հասկացավ այդ հայացքներն, և այնուհետև ամեն անգամ, նրանց հանդիպելիս, նա ամեն կերպ աշխատում էր նրանց սառնասրտությամբ ու անտարբերությամբ տանել, բայց միևնույն ժամանակ նա մութ կերպով զգում էր, որ յուր մեջ ինչ-որ կատարվում էր, ներքին կռվի նման մի բան, մի շատ աղոտ բան, այնպես որ, նույն րոպեին նա հազիվ կարողանար հաշիվ տալու իրեն, թե ինչ է իսկապես…

      Ներկայացումը վերջացավ: Բաժանվելիս՝ Հարունյաններն, առավելապես տիկինը, խնդրեցին իշխանուհի Մելիքյանից, որ գա հետևյալ օրն իրենց տունը, շնորհ անե, որի համար և նրան տվին իրենց հասցեն: Իշխանուհին համաձայնեցավ:

      – Առանց ձեր խնդրելու էլ ես նեղություն պիտի տամ Ձեզ, – ասաց նա ծիծաղելով և սեղմելով նրանց ձեռքը: – Բացի ձեզանից ես այստեղ, կարելի է ասել, ուրիշ ոչ մի բարեկամ չունիմ և այդ պատճառով ձեզ հանգստություն չպիտի տամ իմ այցելություններով, ինչպես, իհարկե, և դուք ինձ:

      – Մեր տան դռները ձեր առաջ միշտ բաց կլինեն, իշխանուհի, – ասաց պարոն Հարունյանը, որի իշխանուհու խոսքերն և՛ ուրախություն պատճառեցին, և՛ մի տեսակ բան, որ ավելի մի անորոշ, մութ երկյուղի էր նման:

      Իշխանուհին նրանց բարի գիշեր մաղթեց և նստեց յուր սեփական գեղեցիկ կառքը, որ սպասում էր նրան թատրոնի դռների մոտ: Ծեր կառապանն


Скачать книгу