Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн книгу.

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի


Скачать книгу
Իսկ այն սեղանը, որ իր կյանքում նա երբեք չէ տեսել, այնքան ճոխ է, այնքան հրապուրիչ է, որ բոլորովին շլացնում է, խելքից հանում է նրան: Նա իր հյուրընկալից ստացած սուտ ու սխալ տեղեկությունները նույն ախորժակով է զետեղում իր ճանապարհորդական հիշատակարանի մեջ, ինչ ախորժակով որ խմում է նրա անուշահոտ շերբեթները կամ ինչ ագահությամբ որ զետեղում է իր փորում նրա լավ պատրաստած «փախլավան»: Իսկ այդ սուտ ու սխալ տե – ղեկությունները, որոնք, իհարկե, ի նպաստ մահմեդականների են լինում, եթե մի օր տպագրությամբ լույս են տեսնում, սաստիկ ազդում են եվրոպացիների հասարակական կարծիքի վրա: Եվ այդպես, Եվրոպացի ճանապարհորդը, միայն արտաքին հրապուրիչ կեղևից դատելով, առանց միջուկը քննելու, ինքը սխալ գաղափարներ է կազմում և մոլորեցնում է իր հայրենակիցներին: Դիցուք թե ճանապարհորդը շրջանկատ, խորազնին, անաչառ և բարեխիղճ մեկը լիներ, բայց ի՞նչ կարող է նկատել նա իր շուտափույթ, անցողական ճանապարհորդության մեջ, միայն թեթև հայացքներ ձգելով, մանավանդ, երբ նրա առաջնորդները այդպիսի փաշաներ կամ դրանց նմանները կլինեն: Մի ժողովրդի դրությունը լավ հետազոտելու համար պետք է դիմել իրան, ժողովրդին և ոչ թե նրա կառավարիչներին:

      – Եղեռնագործը սովորում է ինքն իր անձի փաստաբանը լինել, – շարունակեց նա: – Այդ մարդիկը, սկսյալ առաջին վեզիրից, մինչև վերջին զափթիան, շատ լավ գրտեին իրանց հանցանքները, և այդ պատճառով նրանց լեզվում կազմվել է մի ամբողջ մշակված ճառ իրանց արդարացնելու համար: Մի այդպիսի ճառ ես այսօր լսեցի ինձ ամենայն քաղաքավարությամբ հյուրասիրող փաշայի բերանից: Նրան չէ կարելի հիմար կոչել, ընդհակառակն, նա ինձ բավական խելացի երևաց: Ես ներկայացա նրան որպես եվրոպացի և ճանապարհորդ: Այդպես էլ նա ընդունեց ինձ: Նա գիտեր, թե ի՞նչ կարծիք, ի՞նչ նախապաշարմունքներ կարող է ունենալ մի եվրոպացի նրա մասին. նա գիտեր, թե ի՞նչ է պահանջում նրանից, որպես մի երկրի գլխավոր կառավարչից, այժմյան քաղաքակրթությունը. նա գիտեր և իր երկրի անկարգությունները, այդ բոլորը շատ լավ գիտեր նա, և այդ նկատումներով, իր բոլոր խոսակցությունը ճարտարությամբ այնպես էր դարձնում, որ ինքը և իր կառավարությունը ընդհանուր ցեխի մրջից մաքուր դուրս գան: Եթե այդ բոլորը ինձ հայտնի չլիներ, եթե ես մի միամիտ եվրոպացի ճանապարհորդ լինեի, անտարակույս, շատ լավ գաղափար կկազմեի այդ մարդու և նրա կառավարության մասին:

      – Այդ մարդիկը, – առաջ տարավ նա, – գրավելու և իրանց լավ ցույց տալու զարմանալի շնորհք ունեն: Մինչև անգամ բարբարոս քուրդ ցեղապետը շնորհք ունի հիացնելու միամիտ եվրոպացուն, երբ պատահում է նրան հյուրասիրվել այդ ավազակի վրանում: Բայց ի՞նչ բարոյական նշանակություն ունի մի ասիական բռնապետի հյուրասիրությունը, երբ նրա հացը իր զոհերի արյունովն է շաղախված, երբ կերակրում է նա իր հյուրին այն կողոպուտներով, որ հափշտակել էր հարյուրավոր թշվառներից: Մեր դժբախտությունը նրանումն է, որ այդ բոլորը այդպես լինելուց հետո իսկությունը, բուն իրողությունը` մեր վիճակի դառն ճշմարտությունները դառնում են տարակուսական, և եվրոպացիք դժվարանում են մեզ հավատալ, երբ մեր բողոքն ու դժգոհությունները ներկայացնում ենք նրանց: Բայց մեզ համար մեծ նշանակություն ունի Եվրոպայի հասարակական կարծիքը: Իհարկե, մենք չէինք ցանկանա մահմեդականների նման խաբել նրանց, բայց կցանկանայինք, որ նրանք լավ հասկանային մեր դրությունը…

      Ասլանը


Скачать книгу