Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн книгу.

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի


Скачать книгу
էինք մենք, և ուղիղ լեռան գագաթից իջնում էր դեպի նրա խորքերը: Վանեցի հայերի ավանդությունը այդ անցքի մասին շատ հրաշալիքներ է պատմում, որոնցից մեկը պատմեց մեզ մեր առաջնորդը: Ահա նրա խոսքերը. անցքը իջնում է մինչև Գայլ գետի ափերը, որը հոսում է լեռան ստորերկրայքում: Գետի սքանչելի եզերքը զարդարած են արմավենի ծառերով: Այնտեղ Բախտը արագ ձեռքով պտտեցնում է աշխարհի անիվը՝ Չարխի-Ֆալակը: Անիվի յուրաքանչյուր թևքի վրա Բախտը փորագրել է մի-մի գրություն: Այդ գրությունների յուրաքանչյուրը բովանդակում է իր մեջ մի գաղտնիք: Օրինակ, մեկը ցույց է տալիս, թև ինչպես պետք է գտնել թաքուցած գանձերը. մյուսը սովորեցնում է, թե ինչպես պետք է պատրաստել էլեքսիրը, որի միավորությամբ ամեն մետաղ ոսկի է դառնում. երրորդը ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում գոհարների լեռները, չորրորդը ուսուցանում է, թե ո՛րպես բժշկության մեջ պետք է գտնել անմահության կաթիլը, հինգերորդը տալիս է իշխանություն, թագավորություն, փառք, մի խոսքով, անիվի յուրաքանչյուր թևքի վրա արձանագրված է մի-մի թիլիսման մարդկային բախտավորության համար, որոնց դեռ մարդու հանճարը չէ հասել: Անիվը առանց կանգ առնելու անդադար պտտվում է: Նա կանգ է առնում տարվա մեջ մի անգամ միայն, այն ևս մեկ րոպեով: Այդ լինում է Համբարձման գիշերը, երբ երկինք ու գետինք գրկախառնվում են և համբուրվում են միմյանց հետ: Մարդիկ սպասում են հենց այդ րոպեին: Երբ հաջողվում է նրանց հասնել մինչև Չարխի-Ֆալակը, նրանք պետք է ձեռքում պատրաստ ունենան մոմից շինած թերթեր, որ անիվը կանգնելու րոպեում իսկույն կպցնեն նրա թևքի վրա: Խորհրդավոր թիլիսմաններից մեկը դրոշմվում է մոմի վրա, և մարդը ստանում է այն շնորհներից մեկը, որ Բախտը վիճակում է նրան: Բայց այդ շնորհներին խիստ հազիվ անգամ հասնում են մարդիկ, որովհետև նույն րոպեում, երբ անիվը կանգ է առնում, նրանց տիրում է խորին թմրություն, նրանք քնում են, և անողոք անիվը դարձյալ շարունակում է իր արագ պտույտը…

      Մեզ մնում էր մի հնություն ևս տեսնել և մեր այնօրվա արշավանքը դրանով պետք էր վերջացած համարել, այդ էր` Մըհերի դուռը: Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, ուր մենք տեսանք Չարխի-Ֆալակը, ժայռի արևմտյան կողմում, քարի ճակատը քառակուսի ձևով տաշված է: Քառակուսին իր ահագին շրջանակի ձևովը՝ դռան ճիշտ նմանություն ունի: Այդ դռան մակերևույթը, որ բավական խորն է ընկած, ամբողջապես ծածկված է բևեռագիրներով: Ժողովուրդը դրան կոչում է Մըհերի դուռ: Այստեղ է Վանա ամենաընդարձակ արձանագրությունը: Այդ քարեղեն դռան ետևում, ժողովրդի ավանդությամբ, իր ձիու հետ բանտարկված է Մըհեր անունով մի անձնավորության: Այնտեղ ժայռի սրտումը, մի քարայրի մեջ, արգելված է այդ սարսափելի հսկան: Մի օր նա կխորտակե իր շղթաները և, իր ձիու վրա նստած, դուրս կսլանա քարայրից, վրեժխնդիր կլինի իր թշնամիներին, և կմաքրե հայոց աշխարհը չարությունից…

      Այսպիսի մի առասպել միայն հայ մարդու երևակայության ծնունդը կարող էր լինել: Նրա դարևոր աննախանձելի վիճակը ստեղծել է նրա համար մի այսպիսի հույս և ակնկալություն: Միհրը կամ ժողովրդի բարբառով Մըհերը, հայոց արեգակն է: Այդ ամենահին աստվածը բանտարկված է, և հայոց աշխարհում տիրում է խավարն ու չարությունը: Մի օր նա դուրս կգա իր արգելանից և կրկին լույս ու արդարություն կսփռե հայոց աշխարհում: Ժողովուրդը լեգենդական լեզվով ասում է այդ, ասում է և հավատում է իր ասածին, և` սպասում է…

      – Արդեն հայտնվել է


Скачать книгу