Կայծեր Մաս 2. Րաֆֆի

Читать онлайн книгу.

Կայծեր Մաս 2 - Րաֆֆի


Скачать книгу
մեկի օրինակին, որը հագնում էր ամենաթանկագին զգեստներ, օծվում էր անուշահոտ յուղերով, մորուքի և գլխի մազերի վրա սփռում էր ոսկու փոշի և իրան շրջապատում էր ամեն տեսակ շքեղություններով: Մի անգամ, սուլթանի հետ սեղան նստած ժամանակ, թագավորը նկատողություն արեց նրան, թե կրոնավորին վայել չէ այդ աստիճան պճնասիրությունը: Նա, փոխանակ պատասխանելու, բաց արեց իր օձիքը և ցույց տվեց. փառավոր մետաքսյա զգեստի ներքո, մերկ մարմնի վրա, նա հագած ուներ այծի մազից գործված, կոշտ, ծակռտող խարազն, որ մի ժամանակ հագցնում էին հանցավորներին, երբ կամենում էին ավելի տանջել նրանց, հետո սովորության եղավ հագնել ճգնավորներին, որոնք իրանց անձը ենթարկում էին ամեն տիպի փորձությունների:

      Ասլանը շատ լավ գիտեր, որ նորին սրբազնությունը իր սև ատլասի փարաջայի տակից այս տեսակ խարազն հագած չունի, բայց դարձյալ համաձայնվեցավ նրա հետ, ասելով.

      – Արևելքում արտաքին փայլը մեծ նշանակություն ունի:

      – Մինչև անգամ հարկավոր է, – ավելացրեց սրբազանը, – այստեղ մարդկանց խելքը աչքերումն է և ոչ` գլխումը: Իմ նախորդը, երբ որ գնում էր փաշայի մոտ, նրան ժամերով սպասել էին տալիս, մինչև թույլտվություն էր ստանում ներկայանալու, որովհետև ոտքով էր գնում և աբեղայական հասարակ հագուստով: Բայց ինձ հետ այնպես չեն վարվում…

      – Ձեր փաշան բավական քաղաքավարի մարդ է, – խոսքը փոխեց Ասլանը:

      – Ամենապատվական մարդ է, բարի, առաքինի, ժողովրդասեր, աշխարհաշեն, մի խոսքով, թե՛ իբրև մարդ, և թե՛ իբրև երկրի կառավարիչ, անգնահատելի է, իր նմանը չունի: Նա բոլորովին հիացած է ձեզանով, պարոն բժշկապետ, նա ձեզ Լողմանի հետ է համեմատում. ձեր սակավաժամանակյա բժշկությունը թե՛ փաշայի վրա և թե՛ նրա որդու վրա մեծ օգուտ է բերել: Քանի օր նրա մոտ էի, միշտ ձեզ վրա էր խոսում, և միշտ այն էր հարցնում, թե ի՞նչով կարող է երախտամատույց լինել ձեզ:

      – Ես նրան մի մեծ ծառայություն չեմ արել, – պատասխանեց Ասլանը, – բայց պատրաստ կլինեի, եթե իմ ժամանակը ներեր, ավելի մեծ ծառայություններ անել, որովհետև նա արժանավոր մարդ է, և մանավանդ որ դուք այդքան գովում եք:

      – Ճշմարիտ է, արժանավոր մարդ է և գովության արժանի է, – կրկնեց սրբազանը:

      – Ուրեմն ժողովուրդը պետք է շատ գոհ լինի մի այդպիսի լավ կառավարչից:

      – Ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց…

      Վերջին բառը արտասանելու միջոցին սրբազանի աչքը ընկավ իմ երեսին, և նա ընդհատեց իր խոսքը: Ասլանը, այդ նկատելով, ինձ նշան արեց, որ հեռանամ: Ես դուրս եկա նախասենյակը և նստեցի դռան մոտ: Նրանց խոսակցությունը պարզ լսելի էր և այնտեղ:

      – Դուք մի բան էիք ուզում ասել, սրբազան:

      – Այո, այն էի ուզում ասել, որ ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց մեր մեջ այժմ դուրս են եկել մի տեսակ խենթ ու խելառ նորելուկներ, որոնք, ամենահիմար ցնորքներով ոգևորված, ազատության հրապույրներով հուզմունքներ են հարուցանում ժողովրդի մեջ և միամիտներին մոլորեցնում են: Եվ այդ` երիտասարդություն կոչված, ցնորամիտ փոքրամասնությունն է, որ դժգոհ է տիրող կառավարությունից: Ցավալին այն է, որ նրանց դժգոհությունը արտահայտվում է այնպիսի ապօրինի և հանցավոր եղանակներով, որ, ոչինչ լավ արդյունք չունենալուց հետո, մեծամեծ վնասների և կորուստների պատճառ է դառնում:

      – Ո՛րպիսի վնասներ, – հարցրեց Ասլանը:

      – Այդքանն


Скачать книгу