Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Читать онлайн книгу.է լավը, դու ե ՞րբ պետք է ճանաչես ապրանքները:
– Դրանից լավը չունենք, աղա, – պատասխանում է աշակերտը միամտությամբ:
– Ո՞նց թե չունենք, լակոտ, – բարկանում է աղան և ինքն է գնում բերելու խնդրած ապրանքը:
– Էդ խո վատիցն է… – նկատում է աշակերտը:
Աղան ուշադրություն չէ դարձնում, չափում է, կշռում իր ընտրած ապրանքիցը «մուշտարուն» ճանապարհ է դնում: Հետո նա դառնում է դեպի անփորձ աշակերտը.
– Անպիտան, դու ե՞րբ պետք է մարդ դառնաս, դու ե՞րբ պետք է բան սովրես: Երբ քեզ ասում են «լավիցը» բեր, դու պետք է «վատը» հասկանաս… Իմանում ե՞ս…
– Ի՞նչպես իմանամ: Լավը լավ է, վատը վատ է: Ես բոլոր ապրանքները ճանաչում եմ:
– Սարսա՛ղ, մուշտարուն առաջ լավը ցույց կտան, հետո վատը կտան… Հասկացա՞ր…
– Էդ ես չէի իմացել… – խոսում է ինքն իրան Միքայելը: – Հետո մարդու հոգին ո՞ւր կգնա, խո կկորչի՛…
Աղան սկսում է կարդալ նրա գլխին մի ամբողջ շարական…
Թ
Մասիսյանի խանութը և նրա ամբողջ առևտրական գործավարությունը ոչ սակավ ուշադրության արժանի էին իրանց ինքնուրույնությամբ: Խանութը, որ ավելի նման էր մեծ ամբարի, ներկայացնում էր ամեն տեսակ իրեղենների մի խառնաշփոթ մթերանոց: Այնտեղ կարելի էր գտնել ամեն ինչ, սկսյալ մանուֆակտուրայի ամենանուրբ գործվածքներից, սկսյալ գալանտերեական թանկագին իրեղեններից մինչև դարբինների համար երկաթի շերտեր, մինչև կոշկակարի համար կաշիներ, նավթ, շաքար, թեյ, երեխաների խաղալիքներ և այլն: Այնտեղ կարելի էր տեսնել ձուկը, սալյանի դոշը, Մոսկվայի քաղցրավենիքի հետ մի կարգում դարսված: Այնտեղ կարելի էր գտնել զանազան եվրոպական խմելիքներ և տեղային արաղ: Այնտեղ կարելի էր ամեն բան գտնել. ծիծեռնակի կաթը միայն պակաս էր այնտեղ: Խոհարարը իր խոհանոցի համար կարող էր ձվաներ և ձավար գտնել, իսկ պճնասեր տիկինը իր մազերի համար անուշահոտ յուղեր: Այնտեղ պակաս չէր հիվանդների համար հինայի փոշի և անանուխի յուղ: Այս բոլորը այնպես խառնափնթոր կերպով ածած էին մինը մյուսի հետ, որ Մասիսյանի խանութը ամբողջ գավառի մեջ առակ էր դարձել՝ ամեն մի խճճված և խառնաշփոթ բանի համար ասել, թե դա պարոն Մասիսյանի խանութն է:
Ինքը Մասիսյանը անգրագետ մարդ էր:
Գիրը նրան այնքան ատելի էր, որքան սատանան: Հաշվապահություն ասած բանը չկար նրա խանութում: «Ա՛ռև-տո՛ւր» – այս բառի իմաստը նա լավ էր հասկացել, – մի ձեռքով առնել, մյուսով տալ, – այսպես էր հասկանում նա վաճառականությունը: «Նիսիայի» հետ գործ չուներ նա: Հաշիվ, ասացինք, չէր պահում, նրա ամբողջ առևտրական գործողությունների հաշվետոմարը իր գլուխն էր: Մի զարմանալի հիշողություն իշխում էր ամեն բանի վրա: Նա գիտեր քանի տեսակ ապրանքներ կան իր խանութում, այսինչ տեսակից ո՛րքան է ծախվել, ո՛րքան մնացել, ի՛նչ է յուրաքանչյուրի գինը, քա՛նիով պետք է ծախել, որ վաստակ մնա, – բոլորը գիտեր նա: Գիրը նա գործ էր դնում միայն պարտականների համար: Այս բանի մեջ նրա հիշողությունը նույնպես հրաշալի գործ էր կատարում: Երևակայեցեք ձեզ մի արկղիկ, լցված հազարավոր թղթերի կտորտանքով, դրանք բոլորը զանազան անձերի պարտամուրհակներ են, որոնք խանութի ապրանքների նման անկարգ խառնած են միմյանց հետ: Բայց Մասիսյանը բոլորը ճանաչում էր, թե որն ումն է պատկանում, թեև ինքը կարդալ չգիտեր: Եվ երբ հայտնվում էր մի պարտական, նա իսկույն ջոկում էր շատերի միջից նրա մուրհակը