Ոսկե աքաղաղ. Րաֆֆի

Читать онлайн книгу.

Ոսկե աքաղաղ - Րաֆֆի


Скачать книгу
փակ կողպեքները ուշադրությամբ կքններ, հետո բանալիները, որ միշտ իր մոտ էր պահում, կտար աշակերտներից մեկին, որ դռները բաց անեին: Իսկ ինքը երեսը կխաչակնքեր և կմտներ խանութը: Միքայելը արդեն ծտի նման իր տարած բաները տանը հասցրած և վերադարձած էր լինում: Նա սկսում էր խանութի դռների առջևը ավելով մաքրել, ջուր սրսկել, ապրանքների փոշին թափ տալ և մյուս գորձակատարներին օգնել ապրանքները դարսելու և կարգի դնելու: Որպես հայ վաճառական, Մասիսյանը սովորություն ուներ ամեն առավոտ իր խանութի ապրանքները մի նոր ձևով դարսել տալ, որ «մուշտարու» աչքին ցույց տա, թե նոր ապրանքներ է ստացել: Այս աշխատությունը փոքր հոգս չէր պատճառում նրա առևտրական տան ծառայողներին: Բայց մի բան լավ էր, որ նա խանութի լուսամուտների ապակիները երբեք մաքրել չէր տալիս. «Ինչքան դուքանը մութ լինի, այնքան ապրանքը աչքի լավ կերևա», – ասում էր նա:

      Այս գործողությունները կատարվում էին ամեն օր և ամեն առավոտ, միշտ անփոփոխ, միշտ միևնույն եղանակով: Մասիսյանը չափազանց ճշտություն սիրող մարդ էր, մանավանդ այն պարտավորությունների մեջ, որ ինքը իրավունք էր համարում ուրիշներից պահանջելու: Իսկ իր պարտավորությունների մեջ նա միշտ բացասական եղանակին էր հետևում:

      Ձմեռվա սաստիկ ցրտերին (նա իր խանութում երբեք կրակ չէր վառում) և ամառվա սաստիկ տաքերին Մասիսյանը առավոտից մինչև իրիկուն իր խանութումն էր գտնվում: Ոչ մի դեպք չէր կարող նրան հեռացնել իր սիրելի ապրանքների մոտից: Մասիսյանը չափից դուրս կասկածոտ մարդ էր. ոչ ոքի վրա հավատարմություն չուներ. նա մինչև անգամ չէր հավատում իր կնոջը, որդուն և աղջիկներին, – բոլորին գող էր համարում: Նրա կարծիքով գող չէին միայն գյուղացիները, որովհետև հիմար էին, ոչինչ չէին հասկանում: Իսկ ով որ խելք ուներ, անպատճառ կգողանար: Այս էր պատճառը, որ Մասիսյանը սաստիկ հսկողություն ուներ իր խանութի վրա: Այնտեղ նստած կնայեր ամեն բանի վրա, ինչ որ ծախեին իսկույն պետք է փողերը նրան տային, և նա իսկույն կգցեր կասայի մեջ: Նրա կասան նման էր այն փոքրիկ արկղիկներին, որ շատ անգամ կարելի է տեսնել ժամատների և մատուռների դռների մոտ, ամրացած մի փայտի վրա, կողպած կողպեքով և կնքած: Մի նեղ ծակ միայն բաց է թողած այդ արկղիկների վերևից, որտեղից բարեպաշտ մարդիկ փող են գցում նրա մեջ: Դրա նման էր և Մասիսյանի կասան, որին նա կոչում էր «դախլ», որ նշանակում է մուտք: Ստացած փողը նա իսկույն գցում էր այդ մուտքի դրամարկղի մեջ, որը ամբողջ շաբաթով կողպած էր լինում և բացվում էր միայն յոթն օրը մի անգամ, այսինքն՝ շաբաթ երեկոները, որ հաշվեր, թե որքան ապրանք է ծախվել, և որքան փող է մուտք գործել: Եվ բացի կասայի բացվելու օրից, այսինքն բացի շաբաթ երեկոներից, մնացած մյուս օրերում նա ոչ-ոքի փող տալու սովորություն չուներ և այս շաբաթ երեկոների վճարված փողը նա կոչում էր «ղըստ»: Մասիսյանը ուներ իր զանազան վաճառականական սնահավատությունները: Օրինակ, երկուշաբթի առավոտյան անկարելի էր նրանից մի կոպեկ ստանալ. ոչ ոքի փող չէր տա, որովհետև հավատացած էր, որ եթե երկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի:

      Ամբողջ օրը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ, և նրա արգոսի աչքերը կհսկեին ամեն գործողությունների վրա: Երբեմն, մանավանդ ամառվա երկար ու տաք օրերում բնությունը կհաղթեր երկաթի կամքին, և նա կսկսեր նստած տեղը նիրհել: Բայց անկարելի էր


Скачать книгу